ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասի բարգավաճման բանալին է. Կոլոմինա

Մանրամասներ

ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման բանալին է։

Այս մասին Twitter սոցիալական ցանցում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Սա լավ նորություն է, և կարևոր է, որ սա երկկողմանի ջանքերի արդյունք էր՝ առանց միջնորդների (նկատի ունի Բաքվից հինգ հայ ռազմագերիների վերադարձը)։ ՆԱՏՕ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման բանալին է»,- գրել է պաշտոնյան: