Եվրամիությունը ողջունել է հայ գերիների վերադարձը

Մանրամասներ

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունել է հինգ հայ ռազմագերիների ազատ արձակումը:

«Ողջունելի է այսօր Ադրբեջանի կողմից հինգ հայ ձերբակալվածների ազատ արձակման վերաբերյալ լուրը՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած ղեկավարների հանդիպումից հետո: Կարևոր մարդասիրական ժեստ է և հատկանշական է նաև, որ հանձնումը տեղի է ունեցել առանց միջնորդների», – այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Կլաարը: