ԱՄՆ-ն ՀՀ-ում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել ռուսական ավիափոխադրողներից

Մանրամասներ

Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալ: Դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին անվտանգային հերթական նախազգուշացումն է արել: Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կայքում տարածված հաղորդագրությունում  նշվում է, որ ռուսական ավիափոխադրողները շարունակում են գործել Հայաստանում:

ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Դաշնային ավիացիոն վարչությունը իջեցրել է Ռուսաստանի օդային անվտանգության վարկանիշը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիոն մարմինը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անվտանգության չափանիշներին ռուսական ավիափոխադրողների գործունեության վերահսկման համար։