Հայտնի է ադրբեջանցիների դեմ միայնակ դուրս եկած հայ զինծառայողի անունը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Համադրելով ձեռքի տակ եղած փաստերը, տղայի նախկին նկարները, ինչպես նաև երիտասարդի զինակցի պատմած տեղեկությունները կարելի է 95 տոկոսով եզրակցնել, որ երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։ Այս մասին ֆռյսբուքյան իր էջում գրում է Տիգրան Վարդանյանը։

«Տարոն Հարությունի Անդրեասյան․

Ըստ հավաքագրված տեղեկությունների և ըստ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի, հայտնի տեսանյութի մեջ` ադրբեջանական մի վաշտի դեմ միայնակ կանգնած ու իր կյանքը տված հայրենակիցը Տարոնն է:

Համադրելով ձեռքի տակ եղած փաստերը, գույները, տղայի նախկին նկարները, ինչպես նաև երիտասարդի զինակցի պատմած տեղեկությունները կարելի է 95 տոկոսով եզրակցնել, որ երիտասարդը Տարոն Հարությունի Անդրեասյանն է։

Մնացած տեղեկություններն ավելի ուշ կհայտնեն, որովհետև տարվում են աշխատանքներ»,-գրել է նա: