Մենք վստահելի գործընկեր ենք և՛ Արևմուտքի, և՛ ՌԴ-ի համար․ Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ

1

Միայն Հայաստանը չէ, որ պետք է ուզենա սանկցիաների տակ չընկնել, Ռուսաստանը նույնպես պետք է ուզենա, որ Հայաստանը սանկցիաների տակն չընկնի։ Այս մասին Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով նրանց հարցերին,  ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով համայնքի ներկայացուցչներից մեկի հարցին, թե Հայաստանն ի՞նչ ուղղությամբ է զարգանում՝ արևելյան, թե արևմտյան, Փաշինյանն ասաց․

«Ես համոզված չեմ, որ այդպիսի բան չի լինի, բայց, եթե Հայաստանը սանկցիաների տակ ընկնի, դրանից կտուժի նաև Ռուսաստանը։ Դրա համար ասում ենք՝ եկեք եղբայրաբար գործենք, որպեսզի այս ճգնաժամը մեզ համար դարձնենք հնարավորություն։ Կան ուժեր, որոնք գնում Ռուսաստան և ասում են, որ Հայաստանի կառավարությունը պրոարևմտյան կառավարություն է, ժողովրդավարությունից են խոսում և այլն, հետո վազում են Արևմուտք և ասում՝ տեսեք տարին քանի անգամ է Պուտինի հետ խոսում հեռախոսով, քանի անգամ են հանդիպում և այլն։ Փորձ է արվում և՛ Արևմուտքում, և՛ ՌԴ –ում Հայաստանի նկատմամբ ագրեսիվության ըմբռնում ստեղծել։ Ասում են՝ հեղափոխական են, արևմտյան են, էս են, էն են, այո՛, հեղափոխական ենք, մենք հեղափոխությունը մեր ժողովրդով ենք արել, պատերազմից հետո էլի գնացել ժողովրդի առաջ կանգնել ենք, ասել՝ կայացրեք ձեր որոշումը»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ իրավիճակը բարդ է՝ հատկապես իշխանության համար։

«2018թ-ին մենք իշխանության եկանք էյֆորիայի պայմաններում և բախվեցինք դաժան իրականությանը։ Պետք է չվախենանք ծանր որոշումներ կայացնել, բայց այնպիսի որոշումներ, որոնք մեզ ոչ թե հետ են տանում, այլ առաջ»,- նշեց նա։

Փաշինյանն ասաց, որ Հայաստանը շարունակել է մնալ վստահելի գործընկեր թե՛ Արևմուտքի, թե՛ ՌԴ-ի համար․ «Միշտ չէ, որ մեր նկատմամբ նույն վերաբերմունքն է եղել, բայց մենք մնացել ենք վստահելի պարտնյոր»։