Առաջին այցն Ուկրաինա. Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասն ընդունել է Ուկրաինա այցելելու Զելենսկու հրավերը

Մանրամասներ

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Լիզ Թրասն ընդունել է Ուկրաինա այցելելու նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերը։ Վարչապետի պաշտոնում օտարերկրյա առաջնորդի հետ իր առաջին զրույցում Թրասը հաստատել է Միացյալ Թագավորության «անսասան աջակցությունն Ուկրաինայում ազատությանն ու ժողովրդավարությանը»: Վարչապետն ասել է, որ անհամբեր սպասում է նախագահի հետ առաջիկա շաբաթներին եւ ամիսներին աշխատելուն, եւ ուրախ է ընդունել շուտով Ուկրաինա այցելելու նախագահ Զելենսկու հրավերը։

Նշենք, որ Թրասը Կիեւ էր այցելել այս տարվա փետրվարին, երբ արտաքին գործերի նախարար էր։