Սեպտեմբերի 12-ից ռուսները ստիպված կլինեն ավելի շատ վճարել. Եվրահանձնաժողովը կհրաժարվի Ռուսաստանի հետ վիզաների պարզեցված համաձայնագրից

Մանրամասներ

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ռուսաստանի հետ վիզաների դյուրացման համաձայնագրից սեպտեմբերի 12-ից հրաժարվելու ծրագրին։ Ռուսները ստիպված կլինեն ավելի շատ վճարել եվրոպական վիզաների համար (80 եվրո՝ 35-ի փոխարեն) և ավելի երկար սպասել դրանք ստանալու համար։

«Ռուսաստանի հետ սովորականի նման այլևս հնարավոր չէ բիզնես վարել: Մենք առաջարկում ենք ամբողջությամբ կասեցնել Եվրամիության հետ վիզաների դյուրացման համաձայնագիրը և չճանաչել օկուպացված ուկրաինական շրջաններում տրված ռուսական անձնագրերը: Վիզայի դյուրացումը վստահության նշան էր, որն ամբողջովին ոչնչացվել է Ռուսաստանի ագրեսիվ պատերազմով»,- Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը։