Գերմանիան կերկարաձգի իր երկու ատոմակայանների աշխատանքը

Մանրամասներ

Գերմանիան իր երկու ատոմակայանների շահագործումը կերկարաձգի մինչև 2023 թվականի ապրիլ։ Այդ մասին այսօր հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հավբեքը: Նրա խոսքով՝ Գերմանիայի մոտ մնացած երեք ատոմակայաններից երկուսը (դրանք պետք է փակվեին մինչև այս տարվա վերջ), այնուամենայնիվ, կշարունակեն աշխատանքը, թեև կառավարությունը չի հրաժարվում երկրում բոլոր ատոմակայանները փակելու ծրագրերից:

Դրանք անջատվելու են ցանցից, բայց մնալու են սպասման ռեժիմում, որպեսզի ճգնաժամային իրավիճակի դեպքում գործի դրվեն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը չի վերսկսում «Հյուսիսային հոսք-1» գազամուղով գազի մատակարարումը՝ դա բացատրելով տեխնիկական պատճառներով: Գերմանիայի կառավարությունը 65 մլրդ եվրո փոխհատուցում կհատկացնի բնակիչներին՝ լույսի և ջեռուցման սակագների կտրուկ աճի համար: