Մեսսին կվերադառնա Արգենտինայի հավաքական

31-ամյա ֆուտբոլիստն ընդունել է համապատասխան որոշում և արդեն քննարկել է իր մտադրություններն ազգային թիմի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի հետ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ժամանակներս, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Արգենտինայի հավաքական: Այս մասին հայտնում է AS-ը՝ հղելով Ole-ին:

Ըստ տեղեկությունների՝ 31-ամյա ֆուտբոլիստն ընդունել է համապատասխան որոշում և արդեն քննարկել է իր մտադրություններն ազգային թիմի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի հետ:

Հիշեցնենք, որ Մեսսին վերջին անգամ Արգենտինայի հավաքականի կազմում խաղացել է ԱԱ-2018-ում, որում նրա թիմը հասավ մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ էլ 3:4 հաշվով պարտվեց ապագա չեմպիոններին՝ Ֆրանսիայի հավաքականին: Դրանից հետո հարձակվողը դադարեցրեց իր ելույթները հավաքականի կազմում: