Մետրոյի երթևեկության գրաֆիկում փոփոխություններ են կատարվել․ գնացքներն ավելի հախաճակի կժամանեն

Մանրամասներ

Սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ։

Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ն, գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-ից 5 րոպե՝ ներկայիս 6 րոպեի փոխարեն։

Բոլորին մաղթում ենք արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն։