Իտալիայում կալանավորները կկարողանան Skype-ով հարազատների հետ շփվել

Գործակալությունը նշում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է Իտալիաի արդարադատության նախարարի կողմից այն բանից հետո, երբ երկրի տարբեր բանտերում մի շարք պիլոտային  նաախագծեր են իրականացվել

Իտալիայում բանտարկյալները Skype-ի տեսազանգերի միջոցով հարազատների հետ շփվելու հնարավորություն կստանան: Այս նորման ներառվել է ՔԿՀ-ների նոր վարչական օրենսգրքում, հայտնում է ANSA-ն:

Գործակալությունը նշում է, որ համապատասխան որոշումն ընդունվել է Իտալիաի արդարադատության նախարարի կողմից այն բանից հետո, երբ երկրի տարբեր բանտերում մի շարք պիլոտային  նաախագծեր են իրականացվել:

Կապի տեխնոլոգիաների եւ համացանցի օգտագործումը հեշտացնում է բանտարկյալների շփումը երեխաների, ծնողների եւ ամուսինների հետ եւ թույլ է տալիս  արտաքին աշխարհի հետ կապ պահպանել: Ըստ արդարադատության նախարարության փորձագետների, սա հատկապես կարեւոր է, երբ բանտարկյալը մեկ այլ քաղաքի բանտում է եւ հարազատների հետ տեսակցությունները դժվարանում են:

Ընդ որում ոչ բոլոր բանտարկյալներին կտրվի Skype-ից օգտվելու հնարավորությունը:

Բանտի ղեկավարության համար նման շփման գնահատականի ժամանակ առաջնահերթ է անվտանգության ապահովումը եւ երկու կողմերի հոգեբանական վիճակի մասին հոգատարությունը:

Վերջին տարիներին Իտալիայի առանձին բանտերում փորձնական կերպով իրականացվել է բանտարկյալների կողմից սոցցանցերի օգտագործումը: Սակայն համացանցից օգտվելն առաջին   անգամ է ներառվում ՔԿՀ-ների օրենսգրքում:

Բնականաբար, այս դրույթը չի վերաբերում առանձնապես ծանր հանցագործություններ կատարածներին եւ հատուկ ռեժիմի գաղութի կալանավորներին: