Թուրքիային չի հետաքրքրում Անկարային F-35-ի վաճառքից ԱՄՆ-ի հրաժարումը․ Էրդողան

Մանրամասներ

Թուրքիային չի հետաքրքրում Անկարային F-35 կործանիչներ վաճառելուց ԱՄՆ-ի հրաժարումը և պաշտպանական համակարգերի գնմանը Վաշինգտոնի արձագանքը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մեզ չի հետաքրքրում, որ նրանք մեզ չեն տալիս F-35-ներ կամ չեն արձագանքում մեր գնած պաշտպանական համակարգերին: Մենք ի վիճակի ենք արտադրել ցանկացած ապրանք, որը մեզ մերժում են տալ», – Էրդողանի խոսքերն է մեջբերում Haberler-ը:

ԱՄՆ-ն ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ վերջինիս F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին՝ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։

Վաշինգտոնը չեղյալ էր հայտարարել Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը՝ ստորագրելով այն մյուս յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ: