Ուկրաինան արդեն Ղրիմի բնակչությանը տարհանելու ուղիներ է մշակում. Միխայիլ Պոդոլյակ

Մանրամասներ
ա

Ուկրաինան արդեն մշակում է օկուպացված Ղրիմի բնակիչների տարհանման ուղիները։ Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ Նա ընդգծել է, որ Ուկրաինայի համար քաղաքացիների կյանքը անվերապահ առաջնահերթություն է, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Ուստի մենք արդեն մշակում ենք տարհանման ուղիներ օկուպացված Ղրիմի բնակիչների համար, ովքեր ցանկանում են լքել թերակղզին դեօկուպացիայի ընթացքում: Միևնույն ժամանակ, մենք բոլորին խնդրում ենք հնարավորինս հեռու մնալ ռազմական օբյեկտներից և ստուգել ապաստարանները», գրել է Պոդոլյակը: