Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել

Մանրամասներ
ա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր երեկոյան մեկնել է Բրյուսել։ Այս մասին տեղեկացնում են Կառավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: