Թուրքիան հինգ անգամ բարձրացնում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով անցման գինը, գրում է Սաբահ թերթը՝ հղում անելով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության աղբյուրներին։ Նոր դրույքաչափերը ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 7-ից։
Դա, ըստ հրատարակության, կավելացնի նեղուցներով նավերի անցումից ստացվող տարեկան եկամուտը՝ 40 միլիոն դոլարից հասնելով 200 միլիոն դոլարի։
0Comments