Սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ Հայաստանի նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ 

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հավելելով, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: 

«Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները։

Նշվում է, որ Երևանում օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: