Մակրոնն օգտակար է համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը

Մանրամասներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն այն տեսքով, որով դա պատրաստվում Է, օգտակար կլինի: Օգոստոսի 26-ին այս կարծիքն Է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Ալժիր կատարած այցի ընթացքում:

«Մենք ամենայն ուշադրությամբ ենք մոտենում Իրանի հետ հավասարակշռված համաձայնագրի ընդունանմանը»,- ասել Է Ֆրանսիայի ղեկավարը: Նա նշել Է, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) աշխատանքն այդ համաձայնագրի շուրջ «չպետք Է ենթարկվի քաղաքական ճնշման»: «Եթե համաձայնագիրը կնքվի առաջարկվող տեսքով, ապա այն օգտակար կլինի»,- կարծում Է Մակրոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: