Ի՞նչ եք կարծում՝ ես ու Պուտինը «լեզվի՞ն ենք զոռ տալիս». Ոչ մի ուղղաթիռ, ինքնաթիռ  չի փրկի իրենց. Լուկաշենկո

Մանրամասներ

1

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ  բելառուսական ռազմական ինքնաթիռները միջուկային զենք կրելու գործառույթով հագեցման աշխատանքներն ավարտվել են, գրում է «ԲելՏԱ» գործակալությունը։

«Նրանք պետք է հասկանան, որ եթե գնան դեպի սրացումը, ապա ոչ մի ուղղաթիռ, ինքնաթիռ  չի փրկի իրենց… Որոշ ժամանակ առաջ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը և ես Սանկտ Պետերբուրգում ասացինք, որ կվերափոխենք բելառուսական Սու ինքնաթիռները, որպեսզի դրանք կարողանան միջուկային զենք կրել։ Դուք ի՞նչ եք կարծում՝ մենք լեզվի՞ն ենք զոռ տալիս: Ամեն ինչ պատրաստ է»,- հայտարարել է Բելառուսի նախագահը:

Ավելի վաղ Բելառուսի ներկայացուցիչը ՄԱԿ-ում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի  համաժողովում հայտարարել էր, որ երկիրը չի փոխի ոչ միջուկային կարգավիճակը։

Մինչ այս նախագահ Լուկաշենկոն հայտնել էր, որ Բելառուսում միջուկային զենք տեղակայելու պլաններ չկան։