Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

Մանրամասներ
ա

Հանրապետության տարածքում օգոստոսի 25-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիսարևելյան է` 2-5 մ/վ: Օգոստոսի 25-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում օգոստոսի 25-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 11-13 մ/վ:

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։