Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Ալիև հանդիպումը

Մանրամասներ
ա

Օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը:

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնում է Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանը:

Նրա փոխանցմամբ՝ հանդիպմանը կքննարկվեն այն նույն հարցերը, որոնք մինչ այս Բրյուսելում եղել են քննարկման առարկա: