Վրաստանը պետք է դադարեցնի սիրախաղը Ռուսաստանի հետ. ԱՄՆ կոնգրեսական

Մանրամասներ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Կինզինգերը արձագանքել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի խորհրդական Լև Դենգովի Թբիլիսիում հայտնվելուն:

Կինզինգերը հայտարարել, որ Վրաստանը պետք է դադարեցնի «սիրախաղը Ռուսաստանի հետ»։

«Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանային տերության օրերը հաշված են, ես Վրաստանին խստորեն խորհուրդ եմ տալիս լրջորեն վերաբերվել դրան և դադարեցնել սիրախաղը Ռուսաստանի հետ»,- sliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կինզինգերը:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի խորհրդական, երգչուհի Քեթա Թոփուրիայի ամուսնու՝ Լև Դենգովի Վրաստանում լինելու մասին հայտարարություն էր տարածել «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժման ակտիվիստ Մարիամ Գեգուչաձեն՝ սոցցանցում հրապարակելով Դենգովի ներկայությունը Թբիլիսիում հաստատող լուսանկար։

Գեգուչաձեի խոսքով, Դենգովը խախտել է «Օկուպացված տարածքների մասին» վրացական օրենքը, քանի որ եղել է Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում։