Պարտություն Լոնդոնում. «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով 8-րդ տեղում է եւ արդեն 8 միավոր է հետ առաջատար «Լիվերպուլից»
mu

Անգլիայի առաջնության 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Վեստ Հեմին»: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը Լոնդոնի «Օլիմպիական» ստադիոնում պարտություն կրեց 1:3 հաշվով:

«Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով 8-րդ տեղում է եւ արդեն 8 միավոր է հետ առաջատար «Լիվերպուլից»: «Վեստ Հեմը» 7 միավորով 12-րդն է:

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:1 

Ֆելիպե Անդերսոն, 5, Վիկտոր Լինդելյոֆ, 43, ինքնագոլ, Մարկո Արնաուտովիչ, 74 – Մարկուս Ռեշֆորդ, 71: Մանրամասները՝ NEWS.am SPORT-ում: