ԱՄՆ-ից հետո Գերմանիան է իր քաղաքացիներին համառորեն խորհուրդ տվել լքել Ուկրաինայի տարածքը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը համառորեն խորհուրդ է տալիս երկրի քաղաքացիներին լքել Ուկրաինան և զերծ մնալ այնտեղ մեկնելուց։ Այս մասին ասվում է Գերմանիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախազգուշացումներ են տրվել Ուկրաինա ուղևորությունների դեմ: Գերմանիայի քաղաքացիներին համառորեն խորհուրդ է տրվում լքել երկիրը», - ասվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է, որ Պետքարտուղարությունը տեղեկություններ ունի, որ Ռուսաստանն ուժեղացնում է ջանքերը՝ առաջիկա օրերին Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և կառավարական օբյեկտներին հարվածներ հասցնելու ուղղությամբ։

«Ուկրաինայում ռուսական հարվածները շարունակական սպառնալիք են խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների համար: ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին այժմ լքել Ուկրաինան՝ օգտագործելով մասնավոր ցամաքային տրանսպորտային միջոցները, եթե դա անվտանգ է», - ասվում է հաղորդագրությունում: