Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարների հանդիպումը

Մանրամասներ

Այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպումը։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։

Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Միջին միջանցքի ներուժի լայն օգտագործման և այս միջանցքով անցնող Բաքու-Թբիլիսի-Կարս կենսական նշանակություն ունեցող երկաթուղու թողունակության մեծացման հարցեր։

«Մենք արդյունավետ հանդիպում ունեցանք Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։ Մասնավորապես, մենք քննարկել ենք Փոթիի և Բաթումիի նավահանգիստների և Ալյաթ նավահանգստի միջև բլոկային գնացքի բացումը, չվացուցակների ներդաշնակեցումը և միասնական սակագների սահմանումը»,- հավելել է պաշտոնյան։