Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Մանրամասներ
ա

Հանրապետության տարածքում օգոստոսի 23-ի կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև: Օգոստոսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես  տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 23-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ: