Վիդեո․ Պայթեցրել են հայտնի քաղաքագետ, Եվրասիական ինտեգրման գաղափարի հեղինակ Ալեքսանդր Դուգինի մեքենան․ Պայթյունից մահացել է Դուգինի դուստրը

Մանրամասները՝ տեսանյութում

1

Прямой эфир տելեգրամ ալիքը հայտնում է, որ Մոսկվայի մարզում պայթեցրել են Եվրասիական ինտեգրման գաղափարի հեղինակ, հայտնի քաղաքագետ ու փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի Land Cruiser Prado ավտոմեքենան։ Մեքենայում եղել է Դուգինի դուստրը՝ Դարիա Դուգինան, ով տեղում մահացել է։

Աղբյուրը գրում է, որ Դուգինն իսկզբանե ծրագրել էր գնալ դստեր հետ նույն մեքենայով, սակայն վերջին պահին այլ մեքենա է նստել։

Պայթյունից անմիջապես հետո Ալեքսանդր Դուգինը ժամանել է մեքենայի պայթյունի վայր, որում գտնվում էր դուստրը՝ Դարիա Դուգինան։