Ուկրաինայում իրավիճակը ծայրահեղ պայթյունավտանգ է․ ՆԱՏՕ-ն կարող է գործի դնել իր կանոնադրության 5-րդ հոդվածը

Մանրամասներ

1

Ուկրաինայում իրավիճակը ծայրահեղ պայթյունավտանգ է․

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատի պաշտպանության հարցերով հատուկ կոմիտեի ղեկավար Թոբիաս Էլվուդը հայտարարել է, որ ՌԴ-ի կողմից Զապորոժիեի ԱԷԿ վրա հարձակման պատճառով ռադիացիայի արտահոսքը հարկադրելու է ՆԱՏՕ-ին գործի դնել իր կանոնադրության 5-րդ հոդվածը: Իր հերթին Իլինոյս նահանգից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Քինզինգերն է նույնաբովանդակ հայտարարությամբ հանեդես եկել նաև՝ ասելով. «Ռադիացիայի ցանկացած արտահոսք մարդկանց կսպանի ՆԱՏՕ-ի երկրներում։ Սա ինքնաբերաբար հինգերորդ հոդվածն է»:

Միաժամանակ ոչ անհայտ Հենրի Կիսինջերն էր խոսել ուկրաինական պատերազմի թեմայով՝ աշխարհին նախազգուշացնելով, որ եթե այն բանակցություններով չավարտվի, ապա կարող է կրկնվել 1-ին համաշխարհային պատերազմի պատմությունը:

Անգլոսաքսերի նախազգուշական ուղերձները կատակ չեն. Արևմուտքը նախազգուշացնում է, որ չի խորշի ՌԴ-ին պատերազմ հայտարարել, եթե ատոմակայանը պայթեցվի կամ լինի մահացու արտահոսք:

Ավելին՝ սկզբնաղբյուրում