Հայերին արտաքսում են Եվրոպայից

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հարավային Ֆրանսիայի միությունների համակարգող մարմինը հայտարարություն է տարածել, որում հաղորդվում է, որ Եվրոպայից սկսել են արտաքսել ապօրինի ներգաղթած հայերին:

Մասնավորապես՝ Ֆրանսիայի հարավային նահանգներից մեկի նահանգապետը հանդիպել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ նրանց հետ քննարկելով Ֆրանսիայում գտնվող ապօրինի հայ միգրանտներին առնչվող խնդիրները: Հարավային Ֆրանսիայի համակարգող մարմինը հղել է կոչ հայաստանաբնակ հայերին հայրենիքը լքելու, հայրենիքից փախչելու փոխարեն ուժ հավաքել, երկիրը փոխել դեպի լավը, ստեղծել այնպիսի երկիր, որից բաժանումը կլինի տառապանք, իսկ միացումը` երազանք։

Ապօրինի միգրանտների հարցը Եվրոպայում սրվել է հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով. ռեսուրսները սկսել են պակասել, իսկ ուտող բերանների շատությունը, հատապես երբ դրանք ապօրինի են, է՛լ ավելի է  սրել առկա սոցիալական լարվածությունը:

Ֆրանսահայ կազմակերպության կոչը, իհարկե, միանգամայն տրամաբանական է ու պառտճառաբանված. ամեն մարդու տունն իր հայրենիքն է, ու ուրիշի հայրենիքը երբեք օտարի համար տուն չի դառնա հատկապես այն դեպքում, երբ այդ օտարը օտար երկրում «օդից կախված» վիճակում է:

Հարցը, սակայն, այստեղ մեկ այլ բան է՝ Հայաստանի պատրաստակամությունը՝ հարկ եղած դեպքում սեփական հարկի տակ ընդունելու արտագաղթած հայերին: Բանն այն է, որ Նիկոլի ու թիմի «հանճարեղ» քաղաքականության հետևանքով այսօր Հայաստանը դարձել է առնվազն ապահով բնակչության համար ոչ պիտանի մի երկիր. բավական չէր սոցիալական դժոխքը, հիմա էլ, փաստորեն, բախվում ենք անվտանգային լրջագույն ներքին ու արտաքին մարտահրավերներին՝ որոնց առջև հասարակությունը մորեմերկ է մնացել՝ հույսը Նիկոլի թրաշի վրա դրած:

Ի՞նչ է անելու կառավարությունը, եթե կարճ ժամանակ անց Հայաստանը լցվի սոված բերաններով՝ մարդկանցով, որոնք տարբեր պատճառներով լքել էին հայրենիքը՝ դրսում բախտ ու եկամուտ որոնելով:

Եթե տեղի ունենա ներգաղթ, ապա Հայաստանը բախվելու է սոցիալական լրջագույն խնդիրների. այստեղ չկա ո՛չ աշխատանք, ո՛չ էլ հեռանկար:Մարդկանց նույնիսկ առևտրով զբաղվել է՛լ չեն թողնում՝ կոչ անելով դրա փոխարեն ասենք հավաքարաություն անել չնչին աշխատավաձի դիմաց:

Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե ի՞նչ եղավ նիկոլական դեմոկրատիան, որով այդքան հպարտանում են իմքայլականները: Դե թող հիմա «դեմկորատ» նիկոլը զանգի Մակրոնին ու դեմոկրատաբար կարգավորի հայերի հետ կապված խնդիրը: Կանի՞: Պետք է կարողանա, որ անի, այնինչ հայտնի է, որ բացի երկիրը թուրքի ձեռքը տալուց, մարդու ձեռքից ոչինչ չի գալիս:

Armenian Info