Մոսկվան մերժել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՄԱԿ-ի առաջարկը

Մանրամասներ
ա

Մոսկվան մերժում է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՄԱԿ-ի առաջարկը:

Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը այս առաջարկը «անընդունելի» է որակել՝ պնդելով, որ նման քայլն «ատոմակայանն էլ ավելի խոցելի կդարձնի», փոխանցում է Ազատություն ռադիոկայանը։

Ռուսաստանի զինված ուժերը Եվրոպայի խոշորագույն Զապորոժիեի ատմոկայանի տարածքը գրավել էին մարտ ամսին։ Վերջին շրջանում ատոմակայանը մի քանի անգամ ենթարկվել է հրթիռակոծության։ Դրանում պատերազմող կողմերը միմյանց են մեղադրում։