Ջորջո Արմանին հարկադրված տարհանվել է շքեղ ամառանոցից բնական հրդեհի պատճառով

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Դիզայներ Ջորջո Արմանին եւ եւս երեք տասնյակ մարդ հարկադրված են եղել լույս օգոստոսի 18-ի գիշերը բնական երկու հրդեհների պատճառով Իտալիայի Պանտելլերիա կղզու տներից տարհանվել նավահանգստում գտնվող նավերից մեկի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է AP գործակալությունը:

Օգոստոսի 18-ի առավոտյան կղզու ղեկավար Վինչենցո Կամպոն ասել Է, որ երկու հրդեհն Էլ գրեթե մարվել են եւ, ըստ նախնական տվյալների, ոչ մի տուն չի տուժել:

Նրա խոսքով՝ առավոտյան Պանտելլերիան վերադարձել Է իր սովորական կյանքին: Մամուլի ծառայությունում Արմանին ասել Է, որ կրակը չի հասել իրենց ամառանոցին:

Տարհանումից առաջ ինքն այնտեղ հանգստանում Էր ընկերների հետ:

Հրդեհների նախնական պատճառը, որոնք սկսվել են մեկը մյուսից 400 մետր տարածության վրա, տեղի պաշտոնյաները համարել են հրկիզումները:

Կրակի մարմանը գործի են դրվել Canadair ինքնաթիռներ, ինչպես նաեւ հրշեջների ցամաքային բրիգադներ:

Պանտելլերիա կղզին գտնվում Է Սիցիլիայի եւ Թունիսի միջեւ, դա ժողովրդականություն ունեցող հանգստի վայր Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: