Հրավառության նյութերի ազատ վաճառքը պետք է արգելվի, միայն լիցենզավորված մասնագետը պետք է անի․ Փաշինյան

Մանրամասներ
ա

«Հրավառության նյութերի հետ կապված ես արդեն հանձնարարական եմ տվել, մենք պետք է հստակ որոշում կայացնենք, որ հրավտանգ նյութերի ներմուծումը, արտադրությունը և օգտագործումը պետք է իրականացնեն միայն լիցենզավորված կազմակերպությունները։ Այսինքն՝ ազատ վաճառքն ընդհանրապես պետք է արգելվի»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց․ «Մենք չենք ասում, որ երկրում հրավառություն պետք է չլինի, այդ թվում՝ մասնավոր առիթներով, բայց և ներմուծումը, և պահեստավորումը, և անվտանգության ապահովումը, և օգտագործումը պետք է իրականացնեն լիցենզավորված կազմակերպությունները։ Այսինքն՝ մենք բոլորս իրավունք չունենք հրավառության նյութ առնել, տանել օգտագործել։ Լիցենզավորված կազմակերպություն պետք է լինի, որն անվտանգության ստանդարտներին պետք է համապատասխանի, ով ուզում է, թող վճարի, այդ ընկերության մասնագետը կգա իր համար հրավառություն կանի»։