Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է, որ ուկրաինական բանակի դիրքերը ճակատային գծի ողջ երկայնքով գնդակոծվում են ռուսական զորքերի կողմից օրական 700-800 անգամ: Այսպիսով, ՌԴ բանակը ամեն օր ծախսում է 40-ից 60 հազար զինամթերք։
Զինվորականի խոսքով՝ ռուսաստանցիների հիմնական ջանքերը կենտրոնացած են Դոնեցկի մարզից ուկրաինական զորքերի դուրս մղման վրա: Առավել լարված իրավիճակն այժմ դասավորվում է Ավդեևկա-Մարյինկա ուղղությամբ։ Հակառակորդի կրակոցներից ամենից շատ տուժում են Նիկոլաևը, Խարկովը, Մարգանեցը, Նիկոպոլը և Բերեզնեգովատոյը. պատմել է Զալուժնին։
0Comments