Թուրքիան հերքում է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին լուրերը

Մանրամասներ

1

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հերքել է Սիրիայում գործողության մեկնարկի մասին լուրերը։ Նրա խոսքերը հեռարձակել է A Haber հեռուստաալիքը։

Ըստ լուրերի՝ Սիրիայի հետ սահմանամերձ շրջանների մզկիթներից հայտարարություններ են արվել քուրդ զինված խմբավորումների դեմ ռազմական գործողություն սկսելու մասին։ Սոյլուն հերքել է այդ տեղեկությունը:

Գործողության սկսվելու մասին լուրերը չեն հաստատել նաև սիրիացի քրդերը՝ նշում է ՌԻԱ Նովոստին։ ԱՄՆ-ում Սիրիայի դեմոկրատական ​​խորհրդի ներկայացուցչի խոսքով՝ հարձակումներ չեն եղել։ «Մենք կարծում ենք, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Միացյալ Նահանգները հավանություն չեն տվել նման հարձակումներին»,- ասել է նա, միաժամանակ ընդգծել, որ ավելացել են անօդաչու թռչող սարքերի հարձակումները՝ ուղղված խաղաղ բնակչության ու ինքնակառավարման մարմինների ղեկավարության դեմ։