«Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 2 քաղաքացի

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Այս պահի դրությամբ  «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 2  անձ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
 
«Անհետ կորածների թվում կա փոփոխություն, ներկայում ունենք փաստացի երկու անհետ կորած, 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը չի պարզվել: Այսինքն՝ ենթադրելի է, որ երկու անհետ կորածներից մեկի ինքնությունը պարզվի, կմնա մեկ անհետ կորած»,- ասաց Փամբուխչյանը:
 
Նախարարի խոսքով՝ ենթադրաբար անհետ կորած համարվող ՌԴ քաղաքացու հետ հարազատները կապ են հաստատել և պարզվել է, որ լրիվ այլ պայմաններում վիրահատվել է և հիվանդանոցում է:

Ավելի վաղ, որպես անհետ կորած էին համարվում 3 քաղաքացի: