Իրանը պատրաստ է բավարարել Հայաստանի տարանցիկ կարիքները

Մանրամասներ
ա

Իրանը պատրաստ է բավարարել տարածաշրջանի դեպի ծով ելք չունեցող 8 երկրների տարանցիկ կարիքները։ Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղամեմին՝ Թուրքմենստանում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների տրանսպորտային ֆորումում։

 «Աշխարհի 32 զարգացող երկրների քառորդ մասը, որոնք ելք չունեն դեպի ծով, այսինքն՝ 8 երկրներ՝ Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, ունեն սերտ երկկողմ և բազմակողմ տարանցիկ փոխգործակցություն Իրանի հետ»,- նշել է նա։

Ըստ նրա՝ դա նշանակում է, որ Իրանը և տարածաշրջանի այլ երկրներ օգնում են դեպի ծով ելք չունեցող երկրներին՝ կրճատել առևտրի ծախսերն ու հեշտացնել մուտքը դեպի համաշխարհային շուկա: