Ռուսաստանը հաղորդում է Կուրսկի ատոմակայանի էլեկտրասյուների պայթեցման մասին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

«Օգոստոսին ուկրաինացի դիվերսանտները պայթեցրել են Կուրսկի ատոմակայանից սնուցվող էլեկտրահաղորդման լարերի վեց սյուներ», հաղորդում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը : Դա հանգեցրել է «ատոմակայանի շահագործման տեխնոլոգիական գործընթացի խախտման», ըստ Լրագրի՝ հավելել է գերատեսչությունը։

«2022 թվականի օգոստոսի 4-ին, 9-ին և 12-ին Կուրսկի շրջանի Կուրչատովի շրջանում ուկրաինական դիվերսիոն խմբերը պայթեցրել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի վեց հենասյուներ (110, 330 և 750 կՎ), որոնցով Կուրսկի ԱԷԿ-ը էլեկտրաէներգիայով Կուսկի և հարևան մարզերի արդյունաբերական ձեռնարկություններին, տրանսպորտին, սոցիալական ենթակառուցվածքներին և բնակչությանը»,- նշված է հետախուզական ծառայության հայտարարության մեջ։