Ազատամուտի բնակիչը հարևան Դիտավան գյուղում արքայանարնջի ինտենսիվ այգի է հիմնադրել․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում

1

Ազատամուտից շինարար Սամվելը այգեգործությամբ երբևէ չէր զբաղվել; Ամեն ինչ սկսվեց 4 տարի առաջ, երբ հարևան Դիտավան գյուղում մոտ 2 հա անմշակ հողամաս գնեց: 2018-ին հիմնեց մի քանի մրգատեսակի ավանդական այգի՝ 5 հազար ք․մ, իսկ այս գարնանը՝ առաջին ինտենսիվ այգին, 1,5 հա-ի վրա՝ արքայանարնջի 1100 տնկիով, կաթիլային ոռոգման համակարգով: Գյուղատնտեսության պետական աջակցության ծրագրից օգվելու սպաելիք ունի:

Սամվել Մադաթյան (Իջևան համայնքի Ազատամուտ գյուղի բնակիչ) - Զրոյից այգի հիմնելով՝ ցանկապատել ենք այգին, կաթիլային ոռոգում ենք անցկացրել, ջրավազան ենք կառուցել, հիմա դիմել ենք Կառավարությանը 50 տոկոս փոխհատուցում ստանալու ակնկալիքով:

Մտադիր է ընդլայնել ինտենսիվ այգին:

Սամվել Մադաթյան - Եթե փոխհատուցում ստանանք, հնարավոր է՝ շարունակենք ավելացնել նոր այգիները, էս ներքևի այգում էլ կաթիլային ոռոգում կանցկացնենք:

Ինտենսիվ այգին ջրի խնդիր չունի, կառուցված 50 տ տարողությամբ ջրավազանը այգին ապահովում է ոռոգման հավելյալ հոգսերից:

Սամվել Մադաթյան - Ջուրը ժամանակ առ ժամանակ կտրվում է, չի հասնում, կամ առվով է գալիս: Կաթիլային հնարավոր չէր, դրա համար ջրավազան ենք կառուցել, որ կարենանք կաթիլային ոռոգում ունենալ, համ էլ պահեստավորված ջուր ունենանք:

Անցյալ տարի նաև ջերմոց է կառուցել՝ ՄԱԿ-ի ծրագրի օգնությամբ, ելակ են աճեցնում հիդրոպոնիկ եղանակով, ինչը երկու այգիների հետ այժմ ընտանիքի հիմնական զբաղմունքը և ապրուստի միջոցն է; Ավանդական այգուց 2-րդ բերքն են հավաքելու, իսկ ինտենսիվը առաջին պտուղը կտա 4 տարի հետո: Տնկիների կպչողականությունը գրեթե 90 տոկոս է: Սամվելն ասում է՝ իրացման խնդիր չեն ունենա:

Մանրամասները՝ 1lurer.am-ի տեսանյութում