Սա հզոր պայթյունների շարան է, որը նոր է սկսվում․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում

Այսօր առավոտյան պայթյուններ են որոտացել Ջանկոյի շրջանում․ պայթել է ռուսական զորամասի զինապահեստը։ Վնասվել է նաեւ երկաթուղին, որով ռուսական բանակը տեխնիկա եւ զինամթերք էր տեղափոխում ուկրաինական ճակատ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը։

Պայթյունները շարունակվում են, շրջանի բնակչությունը տարհանվել է։ 

«Մենք տարհանում ենք բնակիչներին, մոտ երկու հազար արդեն տարհանվել է»,- ասել է գյուղական բնակավայրի վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կարպեցը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը մեկնաբանել է Ղրիմի Ջանկոյի շրջանում գտնվող զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունները․ «Սա հզոր պայթյունների շարան է, որը նոր է սկսվում»։

Ավելի վաղ՝ օգոստոսի 9-ին, Ղրիմի Նովոֆեդորովկա բնակավայրի մոտ պայթյուններ էին որոտացել Սակիի ռուսական ավիաբազայի տարածքում։ Պայթյունների արդյունքում ոչնչացվել է առնվազն 9 ինքնաթիռ, իսկ օդանավակայանը շարքից դուրս է եկել։