Հարձակում է կատարվել «Նոր Զովք» սուպերմարկետի վրա

Իրականցվում են քննչական և օպերատիվ որոնողական աշխատանքներ

Երևանում հարձակում է  իրականացվել Վիլնյուս փողոցում գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետի վրա։

Ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ ահազանգը ստացել են կսեգիշերին մոտ՝ ժամը 23։45-ին։

«Հաղորդում է ստացվել, որ Վիլնյուս 85 հասցում գտնվող սուպերմարկետից գողություն է կատարվել։ Մեկնած օպերատիվ խմբին հաղորդում է տրվել, որ ժամը 23։20-ին դիմակավորված երկու անհայտ անձինք զենքի նմանվող առարկայի սպառնալիքով սուպերմարկետի դրամարկղից հափշտակել են գումար»,-ասացին ոստիկանությունից։

Panorama.am-ին քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին 2-րդ 3-րդ և 4-րդ կետով:

Իրականցվում են քննչական և օպերատիվ որոնողական աշխատանքներ առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նկատենք, որ Երևանում վերջին ամսվա ընթացքում հարձակումներ են կատարվել Մելլաթ բանկի, ՎՏԲ բանկի մասնճյուղերից մեկի, բուքմեյքերական գրասենյակի, վարկային կազմակերպության երկու մասնաճյուղերի վրա։ Սրանք միայն հրապարակված դեպքեր են։