Ահազանգի հետ կապված՝ արդեն տարհանել ենք քաղաքացիներին

Մանրամասներ

1

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտարարություն տարածվեց, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Oragir.news-ը կապ հաստատեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանի հետ՝ հարցնելով, թե ինչ միջոցներ են այժմ ձեռնարկվում։

«Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ մետրոպոլիտենի կայարաններից մեկում ռումբ կա տեղադրված։ Ահազանգի հետ կապված՝ արդեն տարհանել ենք քաղաքացիներին, և մետրոպոլիտենի դռները փակ են, հայցում ենք ուղևորների ներողամտությունը ՝ պատճառված անհանգստության համար», - ասաց Խաչատրյանը։