22-ամյա տղան մտել է նկուղ, զանգել է եղբորը, ասել է՝ փախի. Հարազատը մանրամասներ է պատմում

Մանրամասներ

1

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհայտ կորած համարվող Վաչագան Եղոյանը 22 տարեկան է, որը աշխատում է առևտրի կենտրոնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եղոյանի ազգականը։

Նա պատմեց, որ Վաչագան Եղոյանը, իրենց տեղեկություններով, իջել է նկուղ, ու շենքը փլուզվել է: «Նա հասցրել է զանգել եղբորը, որը մի քանի տաղավար այն կողմ էր աշխատում: Եղբորը ասել է՝ փախի, ես նկուղում եմ: Եղբայրը մեր հետ է, բայց ինքը չկա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 7 զոհ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։