Երևանի մետրոպոլիտենից քաղաքացիներին տարհանում են. ռումբի ահազանգ կա. խոսնակ

Մանրամասներ
ա

Երևանի մետրոպոլիտենից քաղաքացիներին տարհանում են: Ռումբի ահազանգ կա: «Փաստինֆո»-ին հայտնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը: Նրա փոխանցմամբ՝ մոտրոյի բոլոր կայարաններից քաղաքացիները տարհանվում են: Իսկ թե ու՞մ կողմից է ահազանգ եղել, խոսնակը նշեց, որ մանրամասների մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի: