«Սուրմալու» ա/կ-ի շենքի երեք կողմից փլուզման վտանգ կա․ Պայթուցիկները դեռ շարունակում են պայթել. ԱԻՆ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

«Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի երեք կողմից փլուզման վտանգ կա։ Այս մասին հայտնել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

ԱԻՆ-ը աշխատում է ուժեղացված ռեժիմով, դյուրավառ պայթուցիկները դեռ շարունակում են պայթել:

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ 30 վիրավոր։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։