Ուղիղ | LIVE․ Նոր տեղեկություններ «Սուրմալու» ա/կ-ի վիրավորների ու զոհերի մասին․ Առողջապահության նախարարություն

Ուղիղ միացում | LIVE
Live24.am-ը ներկայացնում է

Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ, որոնք տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:
Ժամը 15:00 դրությամբ՝ Շենգավիթ բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

Պայթյունի հետևանքով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 3, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ 4, «էրեբունի» ԲԿ՝ 4, Թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 6 տուժած: Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Ցավոք, մեկ քաղաքացու կյանք հնարավոր չի եղել փրկել:

ՀՀ ԱՆ