Ուղիղ միացում | LIVE․ «Սուրմալու» ա/կ-ում պայթյունի հետեւանքով 14 տուժածներից 3-ը երեխաներ են․ Բոլորը տեղափոխվել հիվանդանոց

Ուղիղ միացում | LIVE
Live24.am-ը ներկայացնում է

14 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նա նշեց, որ պայթյունից վնասվածք ստացածների մեջ կան 3 անչափահասներ, որոնք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ 20 վիրավոր։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ։