Ֆրանսիացի խորհրդարանականներն Արևմուտքին կոչ են արել կանգնեցնել Թուրքիային

Մանրամասներ
ա

Ֆրանսիայում մի խումբ խորհրդականներ դեմ են արտահայտվել Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր։

Ֆրանսիայի խորհրդարանի 102 պատգամավորի կողմից հրապարակված  «Էրդողանի խելագարությանը պիտի վերջ դրվի» հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան  փորձում է օգտվել իր ունեցած դերակատարությունից Ուկրաինայի հարցում և համոզել ՆԱՏՕ-ին Սիրիայում ռազմական գործողություն սկսելու համար:

«Արևմուտքը պիտի կանգնեցնի Թուրքիային և թույլ չտա, որ մեր դաշնակից Սիրիայի քրդական ուժերը ենթարկվեն հարձակման»,- նշված է հայտարարության մեջ: