Օրական միջին հաշվով 7 բժիշկ լքում է Թուրքիան

Մանրամասներ
ա

Համաձայն բուհերի քվոտաների վերաբերյալ Անկարայի բժշկական պալատի պատրաստած զեկույցի՝ միջին հաշվով օրական 7 բժիշկ մեկնում է արտերկիր։

Անկարայի բժշկական պալատի (ATO) կողմից ներկայացված հիմնադրամի և պետական ​​համալսարանների բժշկական բաժինների քվոտաների վերաբերյալ զեկույցում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝  ընդհանուր քվոտան, որը 2003 թվականին կազմում էր 4.550, 2022 թվականին ավելացել է հասնելով մինչև 18.434-ի։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը:

«Երկրին անհրաժեշտ են որակյալ և գիտականորեն լավ պատրաստված բժիշկներ։ Թիվը ոչինչ չի լուծում։ Պետք է հոգ տանել վերապատրաստված բժիշկների մասին, պաշտպանել նրանց բռնությունից, ապահովել նրանց անձնական իրավունքների պաշտպանությունն ու ստեղծել լավ աշխատանքային միջավայր»,- ասվում է զեկույցում։

Անկարայի բժշկական պալատի հաշվետվության համաձայն՝ ընդհանուր առմամբ բժշկական ուղղվածությամբ կրթություն ստացող 115.400 ուսանող կա, հիմնադրամային բուհերում՝ 14.445, պետական ​​բուհերում՝ 100.995։ Ընդգծելով, որ այդ թվերը չափազանց մեծ են՝ զեկույցում նշվում է, որ չնայած պատասխանատուների կողմից արված հայտարարություններին, թե քվոտաների ավելացում նախատեսված չէ, այնուամենայնիվ՝ տարեցտարի քվոտաների ավելացում կա: