ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հանդիպումը կազմակերպելու շուրջ բանակցությունները շարունակվում են, ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Պաշտոնյայի խոսքով՝ Բայդենը Չինաստանի ղեկավարի հետ վերջին զրույցի ընթացքում քննարկել է անձնական հանդիպման հնարավորությունը։
«Նրանք պայմանավորվել են, որ թիմերը կքննարկեն մանրամասները: Ժամն ու վայրը դեռ չենք կարող հայտնել»,- ասել է պաշտոնյան։
0Comments