Ելենա Զելենսկայան բնութագրել է Պուտինին

Մանրամասներ
ա

Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում անմարդկային է անվանել Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները։

Լրագրողը հարցրել է․ «Ի՞նչ է Ձեզ համար Ռուսաստանը, Վլադիմիր Պուտինը, որովհետև շատ ռուսների համար նա «պաշտպանում է երկրի շահերը»։ Մյուսներն ասում են, որ դա ազգայնականություն է, այլոք, որ դա ֆաշիզմի ձև է: Ինչպե՞ս եք այն պիտակավորում»:

«Ես դա կանվանեի հակահումանիզմ։ Մարդկային կյանքի արժեքի լիակատար անտեսում բոլոր հնարավոր դրսևորումներով»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը։