Ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությունը կմեկնարկի նախատեսվածից մեկ օր շուտ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությունը կմեկնարկի նախատեսվածից մեկ օր շուտ։

Ավելի վաղ նախատեսված էր, որ Մունդիալ-2022-ի բացման Քաթար - Էկվադոր հանդիպումը կայանալու է նոյեմբերի 21-ին։

ԱԱ-ի կազմկոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին նույն հանդիպումով։ Այդպիսով, մեկնարկային օրը կկայանա միայն այդ խաղը, իսկ նոյեմբերի 21-ին՝ Սենեգալ - Նիդերլանդներ, Անգլիա - Իրան և ԱՄՆ - Ուելս հանդիպումները։

Այսպիսով, Քաթարում կայանալիք Աշխարհի 2022 թվականի առաջնությունը կկայանա նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։